Միջազգային

Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է. Բարզանի

1 րոպեի ընթերցում

Քրդերի անկախություն հայտարարելու  ժամանակը հասունացել է. Բարզանի

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսիրաքյան քրդական ինքնավարության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարել է, որ Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տարածաշրջանի Rudaw TV հեռուստաալիքը, նշելով, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է, Բարզանին ասել է, որ իրենց պետությունը ստեղծելու համար քրդերը որեւէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունեն:

Բարզանին նշել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի:

«Եթե քրդերը չձեռնարկեն այդ գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Այժմ ամենաճիշտ ժամանակն է, որպեսզի քուրդ ժողովուրդն ինքնորոշվի: Քրդերն իրենց անկախ պետությունը ստեղծելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունեն», -ասել է նա:

Իրաքցի քրդերի առաջնորդն ընդգծել է, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում