Միջազգային

Ռուսաստանում ոչնչացվել է 8 տոննա թուրքական լոլիկ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում ոչնչացվել է 8 տոննա թուրքական լոլիկ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածաշրջանային վարչության աշխատակիցները ոչնչացրել են արեւմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպս վտանգավոր հիվանդությամբ վարակված 8 տոննա թուրքական լոլիկ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը:

«Վտանգավոր բեռը հայտնաբերվել է բեռնատարում` Մ-4 «Դոն» մայրուղու 801-րդ կիլոմետրի վրա: Զննության ժամանակ ճանապարհային ոստիկանության եւ «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները պարզել են, որ բեռնատարը լոլիկը փոխադրում է առանց ուղեկցող փաստաթղթերի: «Չերրի» տեսակի լոլիկով արկղերի վրա նշված է եղել, որ այն արտադրվել է Թուրքիայում», -թերթին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Սուսլինը:

Լոլիկի նմուշներն ուղարկվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի Ռոստովի փորձագիտական կենտրոն փորձաքննության, որտեղ հետազոտության արդյունքում հաստատվել է վարակված լինելու փաստը: Դրա հիման վրա 8 տ թուրքական արտադրության լոլիկը ոչնչացվել է կենցաղային թափոնների լաբորատորիայում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում