Միջազգային

Ռուսաստանը Սու-35Ս նորագույն կործանիչներ Է ուղարկել Սիրիա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Սու-35Ս նորագույն կործանիչներ Է ուղարկել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարությունը որոշում Է կայացրել առաջին անգամ մարտական պայմաններում փորձարկել Սու-35Ս նորագույն կործանիչները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել Է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, դրա համար Սիրիայի Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազա են տեղափոխվել չորս կործանիչներ, որոնք ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերին Է հանձնել Ամուրի Կոմսոմոլսկի գործարանը:

Ինքնաթիռները, անցնելով Կասպից ծովի, Իրանի եւ Իրաքի տարածքի վրայով, հասել են Լաթաքիա:

Որոշումն ընդունվել Է Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին հերթական անգամ մեղադրել են իրենց օդային տարածության խախտման մեջ: Ռուսական կողմը ժխտում Է խախտման փաստը: Այս առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկացել Է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում