Միջազգային

Լուկաշենկոն Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո որոշեց հանգստանալ Սոչիում

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո որոշեց հանգստանալ Սոչիում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կարճատեւ արձակուրդ անցկացնել Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«Պետության ղեկավարը որոշեց կարճատեւ արձակուրդ անցկացնել Սոչիում»,- Էյսմոնտի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Սոչիում մնալու որոշումը Բելառուսի նախագահն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հանդիպումից հետո: Դրա ընթացքում Լուկաշենկոն եւ ռուսական կառավարության ղեկավարը ոչ պաշտոնական պայմաններում քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործընկերության, ինտեգրացիոն գործակցության եւ միջազգային օրակարգի հարցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում