ԱՄՆ-ում ընկերություններին կպարտավորեցնեն հրապարակել տղամարդկանց ու կանանց աշխատավարձի տվյալները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կառավարությունը օրինագիծ Է մշակել, որի համաձայն՝ ընկերությունները պարտավոր կլինեն տեղեկատվություն հրապարակել արական եւ իգական սեռի աշխատակիցների միջին աշխատավարձերի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

Այս կերպ երկրի իշխանությունները հույս ունեն նպաստել գենդերային անհավասարության վերացմանը, որը դրսեւորվում Է կին աշխատակիցների՝ նույն պաշտոնն զբաղեցնող տղամարդ-գործընկերների համեմատությամբ ավելի ցածր աշխատավարձերով:

Ենթադրվում Է, որ այս օրենքը կկիրառվի ամերիկյան բոլոր ընկերությունների նկատմամբ, որոնց հաստիքացուցակը 100-ից ավելի մարդ Է ընդգրկում: Առաջիկա երկու ամսում կանցկացվեն օրինագծի հանրային քննարկումներ, ընդ որում՝ դրա համար Կոնգրեսի հավանությունը չի պահանջվում:

WSJ-ն նշում Է, որ գենդերային անհավասարության դեմ պայքարն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքական ծրագրի կարեւոր բաղադրիչն Է: Այդուամենայնիվ, կանաք առաջվա պես տղամարդկանց վաստակած 1 դոլարի դիմաց ստանում են 79 ցենտ, ինչն ընդամենը 2 ցենտով Է ավելի, քան 2008 թվականին, երբ Օբաման եկավ իշխանության, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին