Միջազգային

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, թե ինչպես են պայքարելու գաղթականների ներհոսքի դեմ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, թե ինչպես են պայքարելու գաղթականների ներհոսքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարող կոալիցիան հայտնել է ապաստանի տրամադրման կանոնների խստացման պլանի մանրամասները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ կոալիցիան համաձայնության Է եկել «անվտանգ» երկրների ցուցակում ավելացնելու Ալժիրը, Մարոկոն եւ Թունիսը. դա նշանակում Է, որ դրանց քաղաքացիներն ապաստան ստանալու քիչ շանսեր ունեն:

Փախստականի սահմանափակ կարգավիճակով միգրանտները չեն կարողանա երկու տարվա ընթացքում հարազատներին Գերմանիա փոխադրել:

Գաբրիելը նաեւ հայտարարել է այն նոր միջոցառումների մասին, որոնք կնպաստեն նրանց արտաքսման գործընթացի արագացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը:

2015 թվականին Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմում Է տվել ավելի քան 1,1 միլիոն մարդ:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում