Սպիտակ տունը համաձայնել է Պուտինի «կոռումպացվածության» վերաբերյալ ԱՄՆ-ի ֆիննախի դիրքորոշմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը համաձայն են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցչի դիրքորոշմանը, ով հայտարարել է, որ ՌԴ նախագահը «կոռումպացված Է» : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, այդ մասին հունվարի 28-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Ֆինանսների նախարարության այդ գնահատականը լավագույնս է արտահայտում վարչակազմի տեսակետը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Բարաք Օբամայի վարչակազմը համամիտ է արդյոք ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի դիրքորոշմանը:

Պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պլանավորում է արդյոք նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, Էռնեստը հայտարարել է, որ «պատժամիջոցներ սահմանելու պատասխանատվությունը ԱՄՆ-ի ֆիննախի վրա է»: Նա նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը երբեք վաղօրոք չի հայտնում սահմանափակիչ միջոցներ կիրառելու իր պլանների մասին:

Այս շաբաթ ավելի վաղ BBC հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է հաղորդում, որի ընթացքում ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցիչ Ադամ Շուբինը «կոռումպացված» է անվանել Ռուսաստանի ղեկավարին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ֆիննախի մեկնաբանությունը պաշտոնական մեղադրանք է, որը ապացույցներ է պահանջում, բայց Մոսկվան դրանք չի պահանջելու:

«Մեր խնդիրը չէ՝ ապացույցներ պահանջել: Այժմ արդեն այդ գերատեսչության խնդիրն է՝ ներկայացնել ինչ-ինչ ապացույցներ եւ ցույց տալ, որ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները մերկապարանոց զրպարտանք չեն»,- հավելել է Պեսկովը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի