Միջազգային

Վիետնամը մեկ տարում ավելի քան 30 մլրդ դոլար Է վաստակել ձեռքի հեռախոսների արտահանումից

1 րոպեի ընթերցում

Վիետնամը մեկ տարում ավելի քան 30 մլրդ դոլար Է վաստակել ձեռքի հեռախոսների արտահանումից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռքի հեռախոսները եւ դրանց համալրող մասերը դարձել են 2015 թվականին Վիետնամի արտահանման գլխավոր հոդվածը: Երկրի Պետական մաքսային վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ արտասահմանում դրանց վաճառքներն ավելացել են ավելի քան 28 տոկոսով եւ գերազանցել 30 միլիարդ դոլարի նշագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիետնամում արտադրվող հեռախոսների եւ սմարթֆոնների հիմնական գնորդների թվում են Եվրամիությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ն: Բացի ձեռքի հեռախոսներից, Վիետնամի արտահանման հիմքը կազմող ապրանքների ցանկի մեջ մտնում Է կարի եւ տեքստիլ արդյունաբերության արտադրանքը: Դրա արտահանումը, մաքսային վարչության տեղեկատվությամբ՝ 2015 թվականին երկրին բերել Է ավելի քան 22,8 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում