ԴԱՀԿ-ի և Մաքսային ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀարդարադատության նախարարությանԴատական ակտերիհարկադիր կատարման և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայություններիմիջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ տվյալ փոփոխությունըկնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմաննառցանց եղանակով, իրական ժամանակում: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ: