ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դեմ արտահայտվել հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բան Կի Մունը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան (հունվարի 27) նվիրված ուղերձ է հղել։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության դեպարտամենտից, ուղերձում ասվում է.

«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու խորհրդային երկրի ռազմագերիներին։

Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել: Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանց քաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։

Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։

Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ, շարունակում են ենթարկվել խտրականության ու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։

Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝ երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։

Հոլոքոստի հիշատակը զորեղ հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։ Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն»։

Հայերեն English

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին