Կարող է կազմակերպվել «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հաջորդ տարի հնարավոր է անցկացվի «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն և մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու կին Էլժբետա Պենդերեցկան:

«Սոնա Հովհաննիսյանը, ով երկու տարի առաջ կազմակերպել է «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը, երեկվա համերգից հետո տեղեկացրեց, որ ուզում է հաջորդ տարի նման փառատոն կազմակերպել: Սա դեռ հստակ չէ: Բայց հստակ է, որ Սերգեյ Սմբատյանը իմ ամուսնու ամենակարևոր ստեղծագործություններից` «Երուսաղեմի յոթ դարպասները» («Seven Gates of Jerusalem») այս տարի ուզում է ներկայացնել Հայաստանում: Այն գրվել է Երուսաղեմի 3000-ամյակի առթիվ: Բայց դեռ չգիտենք, թե երբ կլինի»,- փոխանցմամբ` նշեց Էլժբետա Պենդերեցկան:

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամը տեղեկացրեց, որ հույս ունի այս տարի էլ մասնակցել մրցույթին:

«Հնարավոր է` մեկնարկին դժվարանամ հասցնել, բայց փակմանը շատ կցանկանայի Հայաստան գալ: Ցավոք, իմ ամուսինը զբաղված է, բայց ինչ արած»,-շեշտեց նա:

«Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 13-17-ը: Այն կազմակերպել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հայ հանդիսատեսին ներկայացվել են լեհ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայերեն

Առողջության ապահովագրության շրջանակում մինչև տարեվերջ մարման ենթակա հաշիվները կարող են գերազանցել 200 մլրդ դրամը

Դեպի ԱՄԷ, Հնդկաստան, Եվրոպա հայկական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է. Պապոյան

ԵՄ պաշտոնյաները ողջունել են Պակիստանի միջնորդական ​​ջանքերն ԱՄՆ-Իրան հարաբերություններում

Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Հայտնի է Ղրղզստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը

Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը

Գավառի պետական համալսարանում կայացել է «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով սեմինար

Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Գեղարքունիքում կուտակվել է 116 հազար 51 տոննա անասնակեր, հավաքվել՝ 60 հազար 378 տոննա հացահատիկ

Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին իր դեմ ԱԹՍ-ներ արձակելու մեջ