Միջազգային

Ուելսում միգրանտներին հաշվառել են փայփլուն թեւնոցներով

1 րոպեի ընթերցում

Ուելսում միգրանտներին հաշվառել են փայփլուն թեւնոցներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Ուելսում արտասահմանից փախստականներին տալիս են հատուկ փայլփլուն թեւնոցներ, որոնք անվճար կերակուր ստանալու իրավունք են տալիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը: Շատ միգրանտներ դա համարում են անմարդկային եւ գանգատվում են, որ դրա պատճառով իրենք վիրավորանքների օբյեկտ են դառնում:

«Նման համակարգը շատ դժվար Է հասկանալ եւ նորմալ ու ազնիվ համարել: Ես ցնցված եմ տեղի ունեցածից»,- իրադրությունը մեկնաբանել Է Ուելսում Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Դեւիսը:

Clearsprings մասնավոր ընկերությունում, որն իշխանությունների պատվերով կերակուր Է մատակարարում միգրանտներին, խոստացել են փոխել աշխատանքի կարգը եւ այլ համակարգ ստեղծել գաղթականների ժամանակավոր տեղավորման կետերում ապրողների հաշվառման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում