Իրան

Երևանում ձնմաքրման աշխատանքներին ներգրավվել է 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից

2 րոպեի ընթերցում

Երևանում ձնմաքրման աշխատանքներին ներգրավվել է 75 միավոր  մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաև սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում:

«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթևեկելի հատվածների, ինչպես նաև մայթերի ու միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացմանը, ուստի պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», - ընդգծել է քաղաքապետը:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում