Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

1 րոպեի ընթերցում

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2:00-ին Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում