Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է ՀՀ կառավարության այն դիրքորոշմանը, որ այլ երկրների հետ Հայաստանի փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա։ Եվ Իրանը հավատում է դրան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երևանում արտախորհրդարանական մի շարք ուժեր նաև հորդորում են իշխանությանն արդեն այս աշնանը ԵՄ անդամակցության հացով հանրաքվե անցկացնել։ Ինչպես գիտեք, Հայաստանում են ԵՄ դիտորդները, ովքեր մոնիտորինգ են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է լինել մոտ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն թույլ կտա։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը չի բացառել, որ մոտ ապագայում Հայաստանում կլինի ԵՄ անդամակցության հանրաքվեն և հայ ժողովուրդը կասի՝ այո։ Հայաստանի ԵՄ անդամակցությանը, Հայաստանի այս ձգտումներին Իրանն ինչպե՞ս է արձագանքում, Իրանը դե՞մ է» հարցին դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է. «Հայաստանը անկախ երկիր է, և մենք հարգում ենք Հայաստանի որոշումները։ Հայաստանի ժողովուրդն իրավունքը ունի որոշել իր ճակատագիրը։ Եվ այն, որ Հայաստանը որոշել է իր քաղաքականության մեջ բազմազան ուղղություններով առաջ գնալ, դա էլ ենք հարգում։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ այդ բազմազանությունը արտաքին քաղաքականության մեջ Իրան-Հայաստան հարաբերություններին չվնասի։ Հիմնական հարցը մեզ համար դա է։ 

Մեհդի Սոբհանին հավելել է, որ Իրանում ուզում են, որ Հայաստանը զարգանա, Հայաստանի ենթակառուցվածքները զարգանան։ Ըստ նրա, Իրանը նաև պատրաստ է մասնակցել Հայաստանում եվրոպական ներդրումային ծրագրերին (ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ոլորտ), որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը։ «Ենթադրենք ԵՄ-ն գա և Քաջարանից մինչև Սիսիան ճանապարհի կառուցումը ֆինանսավորի։ Բնականաբար, իրանական ընկերությունները կներգրավվեն։ Ներկա պահին Մեղրիում սահմանային մաքսակետն իրանական ընկերությունն է վերանորոգում, և դա ֆինանսավորել է Եվրոպական բանկը։ Մենք պետք է նայեք ապագային։ Հայաստանի կառավարությունը մեզ ասել է, որ այլ երկրների հետ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա։ Եվ մենք հավատում ենք նրան, ինչ մեզ ասում են»։

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում