Միջազգային

Աֆղանստանի նախագահը խոստացել Է «թաղել ԻՊ-ին»

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի նախագահը խոստացել Է «թաղել ԻՊ-ին»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել Է «թաղել» «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը եւ հայտարարել Է, որ ԻՊ-ի զինյալների կողմից իրականացվող գազանությունները «նրանցից վանել Է աֆղան ժողովրդին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աֆղանցիներ այժմ վրեժով են լցված: ԻՊ-ի զինյալները հակամարտության մեջ են մտել ոչ այն մարդկանց հետ»,- նշել Է Ղանին:

Բացի այդ, Աֆղանստանի առաջնորդը նախազգուշացրել Է, որ եթե մինչեւ ապրիլ խաղաղ բանկցություններ չսկսվեն թալիբների հետ, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, եւ հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում:

Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարին պետք Է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը կարելի Է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում