Եվրախորհրդարանը ՌԴ-ին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում առկա հակամարտություններին, ինչպես նաև չպետք է խոչընդոտի այդ երկրների` Եվրոպական Միության հետ մտերմանալու քայլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche welle-ն, այս մասին ասված է հունվարի 21-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է այն առաջընթացը, որ գրանցել են Կիևը, Քիշնևը և Թբիլիսին ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը նկատել է, որ այդ երեք երկրներում շարունակում են չլուծված հարցեր մնալ: Մասնավորապես, նշվում է, որ Վրաստանում խնդիրներ կան` կապված արդարատության համակարգի անկախության հետ: Խոսելով Ուկրաինայի մասին` Եվրախորհրդարանը նշել է, որ Եվրոպական Միության հետ Ուկրաինայի մերձեցման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ կոռուպցիան:

Բանաձևում քննադատության է ենթարկվում այն, որ Ռուսաստանը դադարեցրել է ազատ առևտուրը Ուկրաինայի հետ ու ողջունվում է Ուկրաինայի կողմից Ռուսասատանից մի շարք ապրանքների ներմուծման արգելումը: Բացի այդ, Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ՌԴ-ին թույլ չտալ կառուցել նոր գազատարներ, որոնք կշրջանցեն Ուկրաինան: Մասնավորապես, խոսքը գնում է «Հարավային հոսք 2» ծրագրի մասին:

Եվրախորհրդարանը ողջունել է Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու Եվրահանձնաժողովի դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը և ԵՄ անդամ երկրները սեղմ ժամկետներում քայլեր կձեռնարկեն այդ երկրների հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցման ուղղությամբ:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել