Միջազգային

Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Մոսկվան իբր Ասադին առաջարկել Է հրաժարական տալ

1 րոպեի ընթերցում

Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Մոսկվան իբր Ասադին առաջարկել Է հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Մոսկվան իբր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել Է հրաժարական տալ: «Ոչ, դա այդպես չԷ»,-ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հունվարի 22-ին ավելի վաղ Financial Times հրատարակությունը՝ հղում անելով արեւմտյան հատուկ ծառայությունների անունները չնշած աղբյուրների, հաղորդել Էր, թե ՌԴ զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունն իբր այցելել Է Դամասկոս, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքով Ասադին առաջարկի թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը:

Հրատարակության վարկածով՝ Ասադը մերժումով Է պատասխանել:

Իգոր Սերգունը հունվարի 3-ին հանկարծամահ Է եղել կյանքի 59-րդ տարում:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում