Միջազգային

Լիտվինենկոյի մահվան գործով զեկույցի հրապարակումից հետո Քեմերոնը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

 Լիտվինենկոյի մահվան գործով զեկույցի հրապարակումից հետո Քեմերոնը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակումները այն բանից հետո, երբ Լոնդոնում բաց հետաքննության արդյունքներով հրապարակվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան պատճառների վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է Sky News-ին տված հարցազրույցում:

Զեկույցում նշվում է, որ Լիտվինենկոյի մահվան մեջ մեղավոր է Ռուսաստանը, իսկ ռուսներ Անդրեյ Լուգովոյը և Դմիտրի Կովտունը համարվում են սպանության կատարողներ:

Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է Լոնդոնում 2006թ. նոյեմբերի 23-ին: Փորձաքննության արդյունքներով նրա մահվան պատճառը եղել է ռադիոակտիվ թունավորումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում