ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան չեղյալ է հայտարարել այցը Դավոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Դավոսի տնտեսական համաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Հունվարի 21-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սակարկությունների նախորդ փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 4,59 ռուբլով եւ կազմել 85,99 ռուբլի: Դա 5,89 ռուբլով ավելի Է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին գրանցված առավելագույն ցուցանիշից: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 5,06 ռուբլով՝ մինչեւ 93,7 ռուբլու նշագիծ:
Կարդացեք հոդվածը` Русский