Երևանի քաղաքապետարանի դպրոցների և մանկապարտեզների արձակուրդները կտևեն մինչև փետրվարի 1-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև փետրվարի 1-ը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք հոդվածը` Русский