Միջազգային

Լիբիայում ԻՊ-ի զինյալների նոր գրոհներից հետո այրվում են նավթամբարները

1 րոպեի ընթերցում

Լիբիայում ԻՊ-ի զինյալների նոր գրոհներից հետո այրվում են նավթամբարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի հյուսիսում գտնվող Ռաս Լանուֆ քաղաքում (մայրաքաղաք Տրիպոլիից մոտավորապես 650 կմ արեւելք ընկած շրջանում) «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հունվարի 21-ի առավոտյան ձեռնարկված նոր գրոհներից հետո այրվում են նավթի պահեստարանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լիբիայի ազգային նավթընկերությունը:

Նրա տվյալներով՝ մարտերը վերսկսվել են լուսաբացին: ԻՊ-ի ջոկատները նավթային օբյեկտներին տիրելու հերթական փորձն են ձեռնարկել: «Անմշակ նավթի պահեստարաններում մոլեգնում Է հրդեհը»,- նշել են ընկերությունում:

Նաեւ հաղորդումներ են ստացվում Էլեկտրահաղորդման մի քանի գծերի հենասյուների տապալման մասին, որոնցով ԷլեկտրաԷներգիա Է մատկարարվում Ռաս Լանուֆի բնակելի ու արտադրական թաղամասերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում