Միջազգային

Պորոշենկոյի վստահության վարկանիշը զիջում Է Յանուկովիչի ցուցանիշին

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոյի վստահության վարկանիշը զիջում Է Յանուկովիչի ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ հանրապետության քաղաքացիների վստահության վարկանիշը 17 տոկոսի նշագծին Է: Դա, ինչպես հաղորդել Է «24» ուկրաինական հեռուստաալիքը՝ հղում անելով Gallup International կազմակերպության տվյալներին, 3 տոկոսով զիջում Է Եվրոմայդանի շրջանում պետության նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի ցուցանիշին:

2014 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայի նորընտիր ղեկավարին վստահում Էր բնակչության 47 տոկոսը: Այդ ժամանակվանից Պորոշենկոյի աջակցման մակարդակն ընկել Է 30 տոկոսով: Սոցիոլոգները, ինչպես նշում Է «24»-ը, նման անկումը բացատրում են «Եվրոմայդանի պահանջների կատարյալ ձախողմամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում