Հասարակական

Արմեն Մուրադյանը խորհրդակցություն է անցկացրել մարզերի առողջապահության պատասխանատուների հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը խորհրդակցություն է անցկացրել մարզերի առողջապահության պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ է կատարվել նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարել է մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:

ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը, նշել է, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվել է հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզերի առողջապահության պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ պահանջվող ձևերի ներկայացնել համապատասխան կառույցներին` միաժամանակ ապահովելով վերահսկողություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում