ԱՄՆ-ում տարեսկզբից ֆոնդային շուկայի փլուզումը խոշորագույնն է ավելի քան 100 տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 2016 թվականի սկզբից ֆոնդային շուկայի ամենալուրջ փլուզումն Է արձանագրվել 119 տարվա ընթացքում: Դա խոշոր գործարարներից շատերին, մասնավորապես Ջորջ Սորոսին, ստիպել Է զգուշանալ 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամի կրկնվելուց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այս կարծիքն են հայտնել CNN հեռուստաընկերության վերլուծաբանները:

Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամաքի վրա, որ ԱՄՆ-ի ֆոնդային հարթակներում տարեսկզբի առաջին սակարկությունները բացվել են հունվարի 4-ին: Անցած չորս օրում Dow Jones-ի ինդեքսը՝ գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, գահավիժել Է ավելի քան 5 տոկոսով (կամ 911 կետով): «Դա տարեսկզբի վատթարագույն քառօրյա անկումն Է հաշվարկներ կատարելու ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին Է վկայում վիճակագրությունը, որը FactSet-ում վարում են 1897 թվականից»,- ճշտել են մասնագետները՝ նկատի ունենալով FactSet Research Systems ընկերությունը, որը գտնվում Է ԱՄՆ-ի Քոնեկտիկուտի նահանգում եւ, բացի ծրագրային ապահովման մշակումից, մասնագիտացված Է աշխարհի երկրներում արդյունաբերական եւ ֆինանսական հատվածների զարգացման տվյալների հավաքման եւ համեմատության բնագավառում:

Հունվարի 7-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում առեւտրաշրջանի փակմանը Dow Jones-ն իջել Է 392,41 կետով կամ 2,3 տոկոսով՝մինչեւ 16 514,10 կետի նշագիծ: Առեւտրաշրջանի ավարտին Standard & Poor's 500 ինդեքսը նվազել Է 47 կետով կամ 2,4 տոկոսով՝ մինչեւ 1943 կետի նշագիծ, իսկ Nasdaq Էլեկտրոնային սակարանի ինդեքսը՝ 146 կետով կամ 3 տոկոսով՝ մինչեւ 4 689:

Նույն օրն ավելի վաղ մայրցամաքային Չինաստանի ֆոնդային սակարաններում սակարկությունները դադարեցվել են դրանց սկսվելուց կես ժամ չանցած՝ գնանշումների հուժկու անկման պատճառով: Ներդրողների շրջանում խուճապային տրամադրությունների պատճառ Է դարձել Կենտրոնական բանկի կողմից չինական արժույթի պաշտոնական փոխարժեքի իջեցումը անցյալ տարվա օգոստոսից ի վեր մինչեւ նվազագույն արժեք՝ մեկ դոլարի դիմաց 6,5646 յուան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս