Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նորընտիրնախագահ Բակո Սահակյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թեւերի հետ սերտ համագործակցությամբ եւ Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ¬ի տնտեսական ու քաղաքական զարգացումը։ Հավատում եմ, որ Դուք նոր ոգով ձեռնամուխ կլինեք երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականության կայացածության։ Դրանք մեկ անգամ եւս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիությունը: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն Արցախի ու նրա ժողովրդիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում