Միջազգային

Ավստրալիայի երկու նախարարներ հրաժարական են տվել Հոնկոնգում բար այցելելուց հետո

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի երկու նախարարներ հրաժարական են տվել Հոնկոնգում բար այցելելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարության երկու նախարարներ հրաժարական են տվել Հոնկոնգի հայտնի բարերից մեկն այցելելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Նախարարներն այդ հաստատությունում են եղել ուշ երեկոյան՝ այդ երկիր իրենց պաշտոնական այցի ընթացքում: Այդ բարի՝ անունը չնշված հաճախորդուհին հայտարարել Էր, որ պաշտոնյաներից մեկը՝ քաղաքների գործերի նախարար Ջեյմի Բրիգսը, անվայել վերաբերմունք Է դրսեւորել իր նկատմամբ:

«Ես անմիջապես ներողություն խնդրեցի նրանից, բայց երկար խորհրդածելուց հետո եկա այն եզրակացության, որ իմ պահվածքը չԷր համապատասխանում բարձր չափորոշիչներին»,-հայտնել Է Բրիգսը լրագրողներին: Միջադեպից հետո նա հրաժարական Է տվել:

Նախարարը հրաժարվել Է մանրամասներ պատմել բարում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, միայն նշել Է, որ «ոչ մի հակաօրինական բան չի արել»:

Եվս մեկ նախարար՝ Մալ Բրոն, նույնպես ներկա Է եղել միջադեպին: Ոստիկանությունը դեռեւս հետաքննում Է նրա դերը պատահարում: Այդուհանդերձ նա նույնպես որոշում Է ընդունել թողնել իր պաշտոնը:

«Պարոն Բրոն ճիշտ քայլ Է արել՝ դրանով իսկ ընդունելով կառավարության իմիջը պահպանելու կարեւորությունը»,-պաշտոնաթողությունը մեկնաբանել Է կաբինետի նախագահ Մալկոլմ Թեռնբուլը:

Նախարարների դիմումները նրանց գործընկերների կողմից քննարկվելու են կառավարության առաջիկա նիստում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում