Միջազգային

Զենքի համաշխարհային առեւտուրը հասել Է սառը պատերազմի ժամանակների մակարդակին

3 րոպեի ընթերցում

Զենքի համաշխարհային առեւտուրը հասել Է սառը պատերազմի ժամանակների մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի (ՍեւՌՏ) համաշխարհային արտահանման ծավալը 2015 թվականին կկազմի մոտավորապես 92,8 մլրդ դոլար. զենքի առեւտուրն այսչափ խոշոր մասշտաբների չի հասել սառը պատերազմի ավարտվելու ժամանակներից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի ներկայացուցիչը (ԶՀԱՎԿ):

Անցնող տարվա եւս մեկ նկատելի միտումը զենքի ստվերային, անօրինական մատակարարումների զգալի աճն Է՝ կապված «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) ակտիվության աճի հետ: Դրանց ստույգ ծավալը հաշվելը հասկանալի պատճառներով հնարավոր չԷ:

«2015 թվականին սովորական սպառազինությունների համաշխարհային արտահանման-ներմուծման ծավալը, ըստ ԶՀԱՎԿ-ի գնահատումների, կկազմի առնվազն 92,8 մլրդ դոլար: Սա ամենաբարձր ցուցանիշն Է սառը պատերազմի դարաշրջանի ավարտվելուց ի վեր»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:

Վերջին տարիներին սպառազինությունների համաշխարհային արտահանումը սրընթաց կերպով աճում Է: Այսպես, 2012 թվականին դրա ծավալը կազմել Է 57 մլրդ դոլար, 2014 թվականին՝ գրեթե 74,4 մլրդ դոլար: Վերլուծաբանի խոսքով՝ այսչափ բարձր աճը պայմանավորված Է Մերձավոր Արեւելքի երկրների, նախեւառաջ Սաուդյան Արաբիայի հետ, ԱՄՆ-ի մի շարք «մեգապարտավորագրերի» գծով մատակարարումների սկսվելով:

Սպառազինություններ արտահանող երկրների առաջին եռյակը կազմում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: ՍեւՌՏ-ի շուկայի կանխատեսելի առաջատարը՝ Ամերիկան, 2015 թվականին արտասահմանում վաճառել Է 41,548 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա, ինչը կազմում Է պաշտպանության միջոցների արտահանման համաշխարհային ծավալի 44,77 տոկոսը:

Մեծ տարբերությամբ անցնող տարվա «արծաթը» վերցրել Է Ռուսաստանը՝ զենքի արտահանման 13,944 մլրդ դոլար (համաշխարհային մատակարարումների 15 տոկոսը) ծավալով: Առաջատարների եռյակը, ըստ ԶՀԱՎԿ-ի գնահատման, եզրափակում Է Ֆրանսիան. «Հինգերորդ հանրապետության» ՍեւՌՏ-ի արտահանման ծավալը կազմել Է 7,874 մլրդ դոլար կամ համաշխարհային մատակարարումների 8,5 տոկոսը: 2012 թվականի համեմատությամբ, այս ցուցանիշը Փարիզն ավելացրել Է գրեթե կրկնակի:

Սպառազինություններ արտահանող երկրների վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցնում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Իտալիան, Իսպանիան, Չինաստանը եւ Շվեյցարիան (համապատասխանաբար չորսից մինչեւ տասներորդ տեղերը):

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում