Միջազգային

Շուրջ 15 հազար մարդ է մասնակցել Թուրքիայի գործողությունների դեմ Դյուսելդորֆում քրդերի կազմակերպած ցույցին

1 րոպեի ընթերցում

Շուրջ 15 հազար մարդ  է մասնակցել Թուրքիայի գործողությունների դեմ  Դյուսելդորֆում քրդերի  կազմակերպած ցույցին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում շուրջ 15 հազար մարդ է հավաքվել քրդերի ցույցին՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի զինված ուժերի հարձակման։ Ցույցը կազմակերպել են Գերմանիայում գործող մի շարք քրդական կազմակերպություններ։

«Ամեն ինչ խաղաղ է անցել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Ի սկզբանե ցույցին մասնակցության մասին հայտնել է մոտ 7 հազար մարդ։ Որոշ ցուցարարներ ձեռքերին եղել է ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի դիմանկարը։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցարարները Դյուսելդորֆի կենտրոնական փողոցներով անցել են մինչև Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիայի լանցթագ (երկրամասի խորհրդարան)։ շատ քրդեր ցոիյցին մասնակցելու համար ժամանել էին արտերկրից։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում