Հայաստանը որոշել է միանալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մշակութային համագործակցության 8 միջազգային պայմանագիր է ստորագրել տարբեր երկրների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: «9 մշակույթի օրեր են անցկացվել, այդ թվում`Հայաստանի մշակույթի օրեր Չինաստանում, Գերմանիայում և Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում Հորդանանի, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի, Թուրքմենստանի, Իսրայելի, Ռուսաստանի մշակույթի օրեր: Միջազգային համագործակցության առումով պիտի նշեմ Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասին: Արդեն ծրագրի միացման տեխնիկական գործընթացն է իրականանում, հուսով ենք, որ մոտ ապագայում կավարտվի: Ծրագիրը հնարավորություն է տալիս հայաստանյան հասարակական կազմակերպություններին արտերկրի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել մեծածավալ մշակութային ծրագրեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Նախարարի տեղակալը հատուկ շեշտեց, որ Հայաստանն այս տարի դարձել է Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամի`«Եվրիմաժի» լիիրավ անդամ:

«Ծրագրի միացման գործընթացն ավելի վաղ էր սկսվել, երկար փուլեր անցնելուց հետո ի վերջո հավանության արժանացավ: Այն լայն հնարավորություններ է տալիս կինոարտադրողներին`համատեղ արտադրության համար»,-շեշտեց նա:

Բացի այդ, այս տարի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում իրականացված հայ-իտալական կրթական ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» հեղինակավոր կազմակերպության մրցանակին:

Հայերեն العربية

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ