Միջազգային

Պեսկովը պատմել է, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր տարին

1 րոպեի ընթերցում

Պեսկովը պատմել է, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար Ամանորը կտոնի տանը՝ ազգականների ու մերձավորների շրջապատում: Այդ մասին պատմել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մինչեւ ամսի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված Է. նա աշխատում Է: Ինչ վերաբերում Է Ամանորը դիմավորելուն, ապա նա ավանդաբար այն կդիմավորի տանը… ազգականների ու մերձավորների հետ»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը որտեղ Է դիմավորելու Նոր տարին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում