Միջազգային

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել գազամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել գազամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հարավում հարյուրից ավելի մարդ է զոհվել գազամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Naij լրատվական պորտալին:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով Ննեւի քաղաքում (Անամբրայի նահանգ) զոհվել են առավելապես ձեռնարկության հաճախորդները, որոնք գազ էին լցնում բալոններում:

Պորտալի տվյալներով՝ պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհն այնքան ուժգին են եղել, որ զոհվել են մերձակա շենքերի մի քանի բնակիչներ եւ անցորդներ: Ծանր վիրավորվածներից մի քանիսին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում