Միջազգային

ԻՊ-ի զինյալները տարվա ընթացքում կորցրել են տարածքի 14 տոկոսը. IHS

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի զինյալները տարվա ընթացքում կորցրել են տարածքի 14 տոկոսը. IHS

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2015 թվականի ընթացքում կորցրել Է այն տարածքի 14 տոկոսը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), որն ավելի վաղ հսկողության տակ Էր պահում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է HIS հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ, որը կազմվել Է ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության:

2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 14-ը, հետազոտության արդյունքների համաձայն, ծայրահեղական խմբավորումը ընդարձակ տարածքներից Է զրկվել Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանում, ներառյալ սահմանային այն անցակետը, որով ձգվում Է Էր Ռաքա տանող ճանապարհը, ասված Է կազմակերպության կայքում զետեղված հաշվետվության մեջ:

Խմբավորման այլ կորուստների թվում են Թիքրիթ քաղաքը, Բայջի ձեռնարկության տարածքը եւ Էր Ռաքայի ու Մոսուլի միջեւ ընկած հիմնական ճանապարհի մի մասը:

HIS-ի գնահատմամբ՝ ներկայում ԴԱԻՇ-ի կողմից գրավված տարածքը հասնում Է շուրջ 78 հազար քառակուսի կիլոմետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում