ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագրեր ՀՀ մի շարքբարձրաստիճան զինվորականների պաշտոնից ազատման եւ նոր պաշտոնի նշանակմանմասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ստորագրել է հրամանագրեր ՀՀ մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնից ազատման եւ նոր պաշտոնի նշանակման մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով` գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանն ազատվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից, գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: