Միջազգային

Մոսկվան տվյալներ ունի, որ Թուրքիայի տարածքով մեծ ծավալի աֆղանական հերոին Է փոխադրվում ԵՄ-ի երկրներ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան տվյալներ ունի, որ Թուրքիայի տարածքով մեծ ծավալի աֆղանական հերոին Է փոխադրվում ԵՄ-ի երկրներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը տվյալներ ունի այն մասին, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մեղսակից Է Թուրքիայի տարածքով աֆղանական հերոինի տարանցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ԴԱԻՇ»-ի զինյալները վերահսկում են որոշակի տարածք, որտեղ ներկայում գործում Է ռուսական օդուժը, եւ նրանք մինչեւ գործողության սկսվելն իրենց շատ ազատ Էին զգում: Նրանց եկամուտների աղբյուրներից մեկը թմրանյութերի փոխադրումն Էր»,- դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել Է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

Նա նշել Է, որ Թուրքիայի տարածքով մեծ ծավալի աֆղանական հերոին Է փոխադրվում ԵՄ-ի երկրներ:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում