Հասարակական

Արմեն Մուրադյանը ծանոթացել է իրանական բժշկական կազմակերպությունների հնարավորություններին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է իրանական բժշկական կազմակերպությունների հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում այցելել է «Նոոր» (Noor) ակնաբուժական համալիր, «Իմամ Խոմեյնի» հիվանդանոց, ինչպես նաև պատվաստանյութերի գործարան, ծանոթացել բժշկական կազմակերպությունների հնարավորություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվիրակները ներկայացրել նաև Հայաստանի առողջապահական ծրագրերը, հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Պատվիրակության անդամներն այցելել են նաև դեղերի արտադրամաս: Հանդիպել են Իրանի Սննդի ու դեղերի կազմակերպության (ՍԴԿ) ղեկավարի, ինչպես նաև ՍԴԿ ղեկավար անձնակազմի հետ:

Այցի շրջանակում երկու երկրի նախարարները ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը:

Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև իրանահայ անվանի բժիշկների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման նպատակով այցելել Հայաստան:

Իրան երկօրյա այցը Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում