Արմեն Մուրադյանը հանձնարարել է քննարկել Արագածոտնի մարզի ԲԿ-ների խնդիրների լուծման ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են Արագածոտնի մարզի առողջապահական խնդիրները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ոլորտի պատասխանատուներն Արմեն Մուրադյանին ներկայացրել են մարզի առողջապահական հիմնական ցուցանիշները, բժշկական կազմակերպություններում բուժական և ֆինանսական առկա խնդիրները։

Նախարարը մանրամասն հետաքրքրվել է մարզի 4 հիվանդանոցներում` Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովտի բժշկական կենտրոններում, պետական ծրագրերի իրականացման ընթացքով, մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխման, ֆինանսական ռեսուրսների բաշխման իրավիճակով։Քննարկման ընթացքում ներկայացվել են մարզի հիվանդանոցներում բժշական ծառայության որակի ապահովման, համաճարակաբանական հսկողության, սանիտարական վիճակի հետ առնչվող խնդիրներ։ Արմեն Մուրադյանը կարևորել է նաև ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Մարզում առողջապահական ծախսերի օպտիմալացման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման և առկա խնդիրների լուծման գործում կարևորվել են բժշկական կենտրոնների կառավարման կատարելագործման, գործուն մեխանիզմների կիրառման հարցերը:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին առաջարկել է ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության, Առողջապահական պետական տեսչության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կառույցների հետ տեղում մանրամասն քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Միաժամանակ նախարարության նշված կառույցներին հանձնարարվել է ուժեղացնել մշտադիտարկումների ընթացքում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների վերացման նկատմամբ հսկողությունը։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից