Միջազգային

Սիրիայում առնվազն 22 մարդ Է զոհվել Թել-Թամեր քաղաքում իրականացված պայթյունների հետեւանքով

2 րոպեի ընթերցում

Սիրիայում առնվազն 22 մարդ Է զոհվել Թել-Թամեր քաղաքում իրականացված պայթյունների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում առնվազն 22 մարդ Է զոհվել, տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել երկրի հյուսիս-արեւելքի՝ քրիստոնյաներով բնակեցված Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հաղորդել Է «Սքայ նյուս-Արաբիա» հեռուստաալիքը:

«Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը նախօրյակին հայտնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Թել-Թամերում կատարված հարձակման մասին, որի ընթացքում ծայրահեղականները ականապատված երեք ավտոմեքենա են պայթեցրել: Զոհվածների թվում են՝ խաղաղ բնակիչներ եւ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներ, որոնք այս տարածաշրջանում բաղկացած են քրդերից ու ասորիներից:

Թել-Թամերը գտնվում Է Հասեքե նահանգում՝ Խաբուր գետի հովտում: Այս շրջանում գործող ԻՊ-ի ելուզակախմբերը փետրվարին պատանդ Էին տարել տեղի ավելի քան 200 քրիստոնյաների: Ծայրահեղականները պայթեցրել ու ավերել են հինգ եկեղեցի: Բնակիչների մեծ մասը փախել Է Հասեքե վարչական կենտրոն (գտնվում Է Դամասկոսից 612 կիլոմետր հեռավորության վրա): Ավելի ուշ ինքնապաշտպանության ջոկատներին հաջողվել Է տարածաշրջանը մաքրել ԻՊ-ի զինյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում