Միջազգային

ԻՊ-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող են 90 հազար արաբ զինվորներ մտցնել Իրաք

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող են 90 հազար արաբ զինվորներ մտցնել Իրաք

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ելուզակախմբերի դեմ պայքարելու համար Իրաք կարող են մտցվել շուրջ 100 հազար օտարերկրյա զինծառայողներ, այդ թվում՝ 90 հազար զինվորականներ արաբական պետություններից եւ Պարսից ծոցի երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Iraq Press Agency իրաքյան գործակալությանը, Facebook-ի իր Էջում հայտնել Է «Իրադա» խորհրդարանական դաշինքի ղեկավար Խանան ալ Ֆեթլաուին:

Պատգամավորի խոսքով՝ այս տեղեկատվությունն ինքն ստացել Է հավաստի աղբյուրներից՝ սենատոր Ջոն Մաքքեյնի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի միջեւ կայացած բանակցություններից հետո: Պատգամավորը ճշտել Է, որ այս հանդիպումը տեղի Է ունեցել նոյեմբերի 27-ին Բաղդադում՝ ամերիկա-իրաքյան համատեղ օպերատիվ շտաբում, որը համակարգում Է ռազմական գործողություններն ԻՊ-ի դեմ:

«Իրաքյան կողմին ասվել Է, որ ԱՄՆ-ի այդ որոշումն արդեն ընդունված Է եւ քննարկման ենթակա չԷ»,-ասել Է ալ Ֆեթլաուին: «Հարյուր հազար մարդ թվաքանակով օտարերկրյա զորքերը, այդ թվում՝ 90 հազարը Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քատարից ու Հորդանանից եւ 10 հազար զինծառայող ԱՄՆ-ից, կտեղաբաշխվեն Իրաքի արեւմտյան շրջաններում, ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում