ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է դատարանների նախագահների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռաբեկ դատարանի շենքում հանդիպում է ունեցել դատարանների նախագահների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի մայիսի 26-ի հրամանագրերով, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգեւատրվել էր Մխիթար Գոշի մեդալով, վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սլավա Սարգսյանը եւ տնտեսական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանն արժանացել էին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման: Ռոբերտ Քոչարյանը հանդիպման սկզբում նրանց հանձնել է պետական բարձր պարգեւները: Նման հանդիպումները գնահատելով երկուստեք օգտակար, Հանրապետության նախագահը խոսել է վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների մասին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իրականացվող բարեփոխումներն ի սկզբանե նպատակ են հետապնդել ձեւավորել անկողմնակալության, անկախության եւ արդյունավետության սկզբունքների վրա հիմնված որակապես նոր դատաիրավական համակարգ: Երկրի ղեկավարը հատկապես մեծ նշանակություն է տվել դատարանների անկախության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Նշվել է, որ լիովին փոխվել է վճռաբեկ դատարանի բովանդակությունը. այն այսուհետ հանդես է գալիս որպես ՀՀ բարձրագույն դատական ատյան /բացի սահմանադրական արդարադատության հարցերից/, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այս պրակտիկան, ըստ Նախագահի, հնարավորություն է տալիս ձեւավորել հստակ կանոններ, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նա ընդգծել է նաեւ դատական նոր օրենսգրքի կարեւորությունը, որով փոխվում է դատարանակազմության համակարգը: Նշելով, որ կատարվել է հսկայական առաջընթաց քայլ, Նախագահը միաժամանակ ասել է, որ բավարար աշխատանք չի տարվել բարեփոխումների հասարակական իրազեկման ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել լսել դատավորների կարծիքը դատական համակարգի խնդիրների, իրականացված բարեփոխումների վերաբերյալ, թե նրանք աշխատանքում ինչ դժվարությունների են հանդիպում, ինչ առաջարկություններ ունեն: Շահագրգիռ քննարկման ընթացքում հատկապես կարեւորվել է հասարակության իրավագիտակցության մակարդակի, նրանց տեղեկացվածության աստիճանի բարձրացումը: Նշվել է, որ բարեփոխումները լինելով դիմանիկ զարգացող երեւույթներ, շարունակական գործընթաց է եւ մշտական կատարելագործման կարիք ունեն: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը դատավորներին առաջարկել է մշտապես հիշել, որ դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է եւ ենթադրում է մեծ պատասխանատվություն:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres