Ավստրիական ընկերությունը ներկայացուցիչներն ու Արմեն Մուրադյանը քննարկել են համատեղ ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «ՎԱՄԵԴ» ավստրիական ընկերության ղեկավար Անդրեյ Պինչուկի գլխավորած պատվիրակությանը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կազմակերպությունն ավստրիական կառավարության մասնակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում արտոնյալ վարկերով տարբեր ծրագրեր է իրականացնում:

Անդրեյ Պինչուկն Արմեն Մուրադյանին է ներկայացրել «ՎԱՄԵԴ»-ի ծրագրային մեծ փաթեթի առողջապահական բաղադրիչը: Հնարավոր համագործակցության հիմքում նախարարը կարևորել է Հայաստանի առողջապահական համակարգի կարիքները և ֆինանսական ռեսուրսների առկայությունը։ Նա, մասնավորապես, նշել է սահմանամերձ, հեռավոր բնակավայրերի համար առանձին ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով շարժական բուժական կամ ախտորոշիչ կլինիկաների կազմակերպման, պոլիկլինիկական համակարգի զարգացման և առկա այլ կարիքների մասին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հնարավորությունները քննարկել մասնագիտական վերլուծություններից հետո։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան