Շառլ Ազնավուրը Դուբայում համերգ կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Միացյալ Արաբական Էմիրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, համերգը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 12-ին Դուբայի Առևտրի համաշխարհային կենտրոնի (Dubai World Trade Centre) Sheikh Rachid Hall-ում:

Dubai.platinumlist.net կայքը հաղորդում է, որ Dubai Classics ընկերությունն առաջին անգամ ՄԱԷ-ում ներկայացնում է կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրին:

«Ֆրանսիացի երգիչը հայկական ծագում ունի, և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է»,-նշված է կայքում: Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է նաև համերգի պաստառը:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Հայերեն العربية English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում