Հասարակական

Արմեն Մուրադյանն այցելել է ադրբեջանական գնդակից վիրավորված զինծառայողին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն այցելել է ադրբեջանական գնդակից վիրավորված զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան այցելել է «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը զրուցել է զինծառայողի հետ, մանրամասն հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մաղթել քաջառողություն և շուտափույթ ապաքինում:

Վարազդատ Խաչատրյանն ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Վարազդատ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում