Սպորտ

Արթուր Ոսկանյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը

1 րոպեի ընթերցում

Արթուր Ոսկանյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Արթուր Ոսկանյանը 54 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: Որպես մարզիչ՝ Արթուր Ոսկանյանը ժամանակին արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, աշխատել է «Բանանց» ակումբում: Արթուր Ոսկանյանին կօգնեն Ռոմիկ Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:

Արթուր Ոսկանյանը կգլխավորի նաև Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, իսկ նրա օգնականը կլինի Մանուկ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում