Միջազգային

Թուրքիայի նկատմամբ ռուսաստանցիների մեծամասնության վերաբերմունքը վատացել Է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նկատմամբ ռուսաստանցիների մեծամասնության վերաբերմունքը վատացել Է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո վատացել Է ռուսաստանցիների 73 տոկոսի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, գրեթե քառորդ մասի վերաբերմունքն անփոփոխ Է մնացել, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը (94 տոկոսը) չի պատրաստվում առաջիկայում հանգստանալ այս երկրում, իսկ եւս 4 տոկոսը հրաժարվել Է այդ պլաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացրած հարցման արդյունքները:

Հետազոտությունն անցկացվել Է ՌԻԱ Նովոստիի պատվերով: Հարցումը կատարվել Է նոյեմբերի 28-29-ին երկրի 46 տարածաշրջանների 1,6 հազար մասնակիցների շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:

Հարցին, թե միջադեպից հետո փոխվել Է արդյոք Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը, հարցվածների 23 տոկոսը պատասխանել Է, որ այն չի փոխվել: Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների մեծ մասը հայտնել Է, որ իրենց վերաբերմունքը վատացել Է (58 տոկոս) կամ ավելի շուտ վատացել Է (15 տոկոս): Այդ հարցին դժվարացել Է պատասխանել ռուսաստանցիների 4 տոկոսը, մասնակիցներից ոչ ոք դրական վերաբերմունք չի հայտնել:

Լուսանկարը` РИА "Новости"

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում