Շառլ Ազնավուրն աշխարհին հիշեցրել է 1988-ի երկրաշարժի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն աշխարհին հիշեցրել է 1988 թվականի սոսկալի երկրաշարժի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը:

«1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժը Հայաստանում ավերածություններ պատճառեց, ինչը հանգեցրեց նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, և հարյուր հազարավորներ մնացին առանց կացարան»,- տեսահոլովակին կցված գրառման մեջ նշել է Ազնավուրը:

1988 թվականի երկրաշարժից Շառլ Ազնավուրի հիմնադրած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը («Aznavour pour l’Arménie») մշտապես աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին և շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: 1993-ին հիմնադրամը գրասենյակ է բացել Երևանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ժերար Մարկոսյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել:

«Ցավոք, մենք չենք կարողանում երկրի բոլոր խնդիրները և երկրաշարժի հետևանքները լուծել: Աշխատանք կա տանելու, որ երկրաշարժի հետևանքները լրիվ վերանան: Հիմնադրամն առողջապահական և գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, աջակցում հիվանդ երեխաներին, ինչպես նաև խթանում, որ մարդիկ իրենց հողերը մշակեն»,-նշեց նա:

Սպիտակի ահեղ երկրաշարժն ուղիղ 27 տարի առաջ խախտեց Հայաստան աշխարհի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։

POUR TOI ARMÉNIE

Le 7 décembre 1988, un terrible tremblement de terre dévasta l'Arménie, faisant plusieurs dizaines de milliers de morts et des centaines de milliers de sans-abris.Association Aznavour pour l'Arménie :http://www.charlesaznavour.com/fr/content?id=8

Posted by HAY prod on 7 декабря 2015 г.

Հայերեն العربية English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում