Միջազգային

Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցմանը եւ օդաչուներից մեկի ու եւս մի զինծառայողի սպանությանը, հայտարարել է, որ «միայն Ալլահը գիտի, թե ինչու են նրանք դա արել»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի խոսքով` «Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` զրկելով նրան բանականությունից եւ ողջամտությունից»:

Բացի այդ, նա նշել է, որ թուրքական իշխող վերնախավն ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում ռուսաստանյան զինծառայողների զոհվելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ թուրքական իշխանությունները «դեռ երկար կափսոսան իրենց արածի համար»:

«Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք դրա համար», -ասել է նախագահ Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ բոլորը գիտեն, թե ով է լցնում իր գրպանը Թուրքիայում:

«Մենք գիտենք, ով է Թուրքիայում լցնում իր գրպանը Սիրիայում գողացված նավթի վաճառքից: Մենք հիշում ենք նաեւ այն, որ հատկապես Թուրքայում էին թաքնվել մարտիկները, որոնք 90-ականներին եւ 2000-ականներին կռվել են Հյուսիսային Կովկասում: Թուրք ժողովուրդը բարի, աշխատասեր եւ տաղանդավոր է: Թուրքիայում մենք հուսալի շատ բարեկամներ ունենք: Մենք հավասարության նշան չենք դնում նրանց եւ երկրի իշխանության վերնախավի միջեւ: Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչո՞ւ են դա նրանք արել: Ցանկացած հարց կարելի էր լուծել բոլորովին այլ միջոցով: Մենք պարաստ էինք Թուրքիայի հետ համագործակցել ամենազգայուն հարցերի գծով, որոնք անգամ չեն արել նրանց ամենամոտ դաշնակիցները», -ասել է նա:

Տեսանյութում Թուրքիայի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի խոսքը սկսվում է 50:45 րոպեից:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում