Միջազգային

Foreign Policy հանդեսը Պուտինին ընդգրկել Է «գլոբալ մտածողների» վարկանիշում

1 րոպեի ընթերցում

Foreign Policy հանդեսը Պուտինին ընդգրկել Է «գլոբալ մտածողների» վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Foreign Policy ամերիկյան հանդեսն անցնող տարվա արդյունքներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդգրկել Է «հարյուր առաջատար գլոբալ մտածողների» իր վարկանիշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսաստանի ղեկավարը տեղ Է գրավել «որոշումներ ընդունողների»՝ այսինքն՝ համաշխարհային քաղաքական գործիչների ցուցակում: Նրա հետ նույն ցուցակում են հայտնվել չորս կանայք՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մավրիկիայի նախագահը, Բանգլադեշի վարչապետը եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, երկու տղամարդ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը եւ Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը, երկու միջազգային խումբ՝ ամերիկա-իրանական եւ ամերիկա-կուբայական, որոնք տարվա ընթացքում աշխատել են կողմերի համար կարեւոր համաձայնագրերի վրա:

Foreign Policy-ը Պուտինին ընտրելը պայմանավորել Է Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությամբ եւ Ռուսաստանում նախագահի ժողովրդականույթան նոր վերելքով: Բայց այդ ընդգրկումը կատարվել Է ավելի շատ քննադատական, քան շնորհավորանքի ոգով՝ «խաղաղաղարարի դերի համար, որը դրսեւորվում Է ռմբակոծումներով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում