Պուտինն անձամբ է գործարկել Կուբանից Ղրիմ ձգվող էներգակամուրջը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես տվել է Կուբանից Ղրիմ ձգվող նոր էներգակամրջի առաջին ճյուղի աշխատանքի մեկնարկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Սիմֆերոպոլում «Կրիմէներգո» ընկերության գրասենյակում նախագահը լսել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի զեկույցը, այնուհետեւ բարձրախոսի միջոցով հրահանգ է տվել գործարկել «Թաման-Ղրիմ» էներգակամրջի գիծը:

Սպասվում է, որ էներգակամրջի օգնությամբ Ղրիմը կստանա 400 մեգավատ էլեկտրաէներգիա: Ինչպես նշել է Նովակը, էլեկտրակամրջի երկրորդ հերթը կգործարկվի 2016 թվականին: Ակնկալվում է, որ դա թույլ կտա Ղրիմն ամբողջությամբ ապահովել ռուսական էլեկտրականությամբ:

Ներկայում Ղրիմի էլեկտրաէներգիայի պահանջմունքների 70 տոկոսն ապահովում է Ուկրաինան: Նոյեմբերին էներգիայի մատակարարումը դադարեցվել էր Ուկրաինայի տարածքում գտնվող էլեկտրահաղորդման գծերի հենասյուների պայթեցումից հետո:

Հենասյուների նորոգումն ու էլեկտրաէներգիայի մատակարարման վերսկսումը քանիցս հետաձգվում էր, քանի որ վնասված գծերը շրջափակել էին Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու դեմ բողոքող ակտիվիստները:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին