Արամ Անանյանը մատնանշում է խորհրդարանական կառավարման համակարգի երեք կարևորագույն առավելությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգը լուծում է երեք կարևորագույն խնդիր` քաղաքական համակարգի կայունության բարձրացում, քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ուժեղացում և մասնակցային կառավարման ու ժողովրդավարության կայացման հնարավորությունների մեծացում: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումներ. Հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովիննման համոզմունք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արամ Անանյանը:

«Մեր օրերում աշխարհը շատ արագ է փոփոխվում, և դա ենթադրում է նաև պետությունների քաղաքական համակարգերի փոփոխություն: Յուրաքանչյուր պետության Սահմանադրությունը օրենքների մի ամբողջություն է, որը ժամանակի ընթացքում ևս ենթակա է որոշակի վերափոխումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց նա:

Անանյանը նկատեց, որ խորհրդարանական կառավարման մոդելներով առաջնորդվող երկրներում ավելի դյուրին է կատարել անցում դեպի ժողովրդավարական կառավարում: «Հայաստանում դեռևս 1995 թվականից քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրվելիք նախագծում առաջարկվող կառավարման մոդելի ներդրման հնարավորությունը: Հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները նույնպես փաստում են, որ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են արդիականացնել իրենց քաղաքական համակարգերը, քանի որ պետությունների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է հավասարակշիռ և մասնակցային որոշումների ընդունում»,-պարզաբանեց Անանյանը` ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետությանն ընձեռում է քաղաքական արդիականացման մեծ հնարավորություններ:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն